23.07.20
ԵՂԵ՛Ք ԻՐԱԶԵկ
|
«Բարձր վարձատրվող» աշխատանքի, «մեծ հեղինակություն» ունեցող հաստատություններում ուսուցման, «հաջող» ամուսնությանը վերաբերող խոստումների ետևում հաճախ թաքնված է ԹՐԱՖԻՔԻՆԳԸ…. ԵՂԵ՛Ք ԻՐԱԶԵԿԵթե Դուք աշխատում եք կամ որոշել եք երկրից դուրս աշխատանքի մեկնել Եթե Դուք կամ Ձեր հարազատներից մեկը դարձել է շահագործման զոհ և ունեք խորհրդատվության և աջակցության կարիք ...
Մանրամասն |
|
25.03.20
Ի գիտություն
|
Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:«Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաև ախտահանիչ միջոցներով:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին զերծ մնալ «Հայփոստ»-ի ...
Մանրամասն |
|
16.03.20
Օգտվեք պաշտոնական կայքերում հասանելի առցանց գործիքներից
|
Քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են առցանց օգտվել համայնքապետարանների պաշտոնական կայքի ընձեռնված հնարավորություններից.- (Տեղեկանալ համայնքային նորություններին և իրադարձություններին, ծանոթանալ ՏԻՄ-երի կողմից կայացված որոշումներին, թողնել մեկնաբանություններ և ներկայացնել առաջարկներ; Առցանց եղանակով ներկայացնել գրություններ, դիմումներ, հարցումներ և բողոքներ; Հետևել ներկայացված գրությունների, դիմումների, հարցումների, բողոքների ընդունման, գրանցման և կատարման ընթացքին; Ստանալ գրությունների, դիմումների, հարցումների, բողոքների պատասխանները (էլ․ ստորագրությամբ); Ստանալ տարատեսակ տեղեկանքներ (էլ․ ստորագրությամբ); Մասնակցել հանրային քննարկումներին; Տեղեկանալ գույքային հարկերի, վարձակալական վճարների ...
Մանրամասն |
|
28.06.19
Beeline- ը եւ Նիկիտա Մոբայլն առաջինը Հայաստանում գործարկել են Mobile ID ծառայությունը
|
Beeline-ը եւ Նիկիտա Մոբայլ ՍՊԸ հայտարարել են Mobile ID ծառայության գործարկման մասին, որը բջջային հեռախոսի օգնությամբ անձի նույնականացման եւ էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթերի վավերականացման արդյունավետ գործիք է:Ծառայությունն իրականություն է դարձել Beeline-ի, Նիկիտա Մոբայլի եւ Հայաստանում միակ սերտիֆիկացիոն կենտրոնի՝ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ:Ծառայությունը թույլ է տալիս բաժանորդներին իրականացնել նույնականացում համացանցում եւ էլեկտրոնային ստորագրել փաստաթղթերը Mobile ID-ի շնորհիվ՝ առանց քարտ կարդալու սարքի: Դրա շնորհիվ հնարավոր է դառնում առցանց բոլոր գործարքների իրականացումը՝ միայն բջջային հեռախոսի օգնությամբ:«Mobile ID-ի գործարկումը նշանակալից իրադարձություն է ոչ միայն Beeline-ի, ...
Մանրամասն |
|
14.03.19
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
Հարգելի համագյուղացիներ,մարտի 23-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ:Մարտի 23-ը պետք է ազդարարի ոչ թե աղբամաքրման աշխատանքների մեկնարկը,այլ ավարտը: Բոլորիս մասնակցությունը շատ կարևոր է` ինչպես մեր բակերում, այնպես էլ համայնքի տարբեր տարածքներում:Եկեք միասին մաքրենք մեր երկիրը աղբից` սկսելով մեր իսկ համայնքից:
|
|
01.10.18
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԳԵՂԱՄ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
|
Հոկտեմբերի 1-ին կյանքից 94 տարեկան հասակում հեռացավ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:Աշխարհը իր երգերով գերած Շառլ Ազնավուրը մնաց մարդկության պատմության մեջ որպես ֆենոմենալ մարդ, արվեստագետ, որը իր ամբողջ կյանքը նվիրելով երգ երաժշտությանը ստեղծեց ուրույն արժեք համամարդկային մշակույթում,որով կրթվել և սնվել են բազմաթիվ սերունդներ : Բյուրավան համայնքի ղեկավար` Գեղամ Հովակիմյանը և ողջ անձնակազմը խորապես ցավակցում են համայն հայությանը և հարազատներին մեծագույն հայի` Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ :
|
|
1 2 3 4 5 6 7 |